Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա» խաղից հետո
04.01.2024
1089 0

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մալյորկայի» հետ և հաղթեց 1-0 հաշվով:

«Ռեալը» 37-րդ անգամ դարձավ Պրիմերայի «ձմեռային չեմպիոն»: 25 անգամ մադրիդցիները դարձել են առաջնության չեմպիոն՝ հաղթելով առաջին շրջանում:

«Ռեալը»  Լա լիգայի 19-րդ տուրի արդյունքներով կրկնեց ամենաքիչ բաց թողնված գոլերի լավագույն արդյունքը՝ 11: 19 տուրերից հետո «սերուցքայինները» վերջին անգամ այդքան քիչ գոլ բաց թողել են 61/62 մրցաշրջանում, որից հետո հռչակվել են չեմպիոն:

«Ռեալը» բոլոր մրցաշարերում չի պարտվել վերջին 18 տնային խաղերում՝ 15 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

Ռյուդիգերը «Ռեալի» 6000-րդ գոլը խփեց «Բեռնաբեուում»՛:

Ռյուդիգերը Լա լիգայում անցկացրած 51 խաղում երկրորդ գոլը խփեց և երկուսն էլ խփվել են «Մալյորկային»՝ «Սանտիագո Բեռնաբեուում»:

«Ռեալը» 2020 թվականից ի վեր առաջին անգամ Լա լիգայի երկու անընդմեջ խաղում հաղթեց 1-0 հաշվով (այդ ժամանակ թիմը 3 խաղ անընդմեջ հաղթել էր այս հաշվով):

«Մալյորկայի» դեմ խաղի առաջին կեսում «Ռեալն» ուներ ընդամենը  0.46 xG, ինչը թիմի երկրորդն ամենավատ ցուցանիշն է այս մրցաշրջանում (առաջինը՝ 0.28 xG «Օսասունայի» դեմ):


Ամենակարդացված