Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն պատմել է, որ տեսել է թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեի Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալու ցանկությունը, ինչն իրականություն դարձավ 2024 թվականի ամռանը։
«Երբ մարզում էի Մբապեին ՊՍԺ-ում, նրա աչքերը փայլում էին հավատից, որ մի օր կտեղափոխվի «Ռեալ»։ Նա մանկուց երազել է խաղալ «Ռեալում», — ասել է Պոչետտինոն El Cafelito փոդքաստում։
Պոչետտինոն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հուլիսը։ Մբապեն փարիզյան գրանդի կազմում հանդես է եկել 2017-ից մինչև 2024 թվականը։ Այդ ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 308 խաղի, դարձել 256 գոլի և 110 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am