Հոդվածներ

Պարտություն՝ մադրիդյան դերբիում (տեսանյութ)
06.09.2025
108 0

«Ռեալ Մադրիդը» պարտություն կրեց «Ալկալա դե Էնարես» ստադիոնում։ Պաու Կեսադայի սաներին չհաջողվեց միավորներ վաստակել «Ատլետիկոյի» դեմ Լա Լիգայի երկրորդ տուրի խաղում (2-1)։

Տանտերերը հաշիվը բացեցին առաջին կեսում՝ Լորեն Լեալի գոլի շնորհիվ։ Երկրորդ կեսում, չնայած «Արքայական ակումբը» մնաց 10 ֆուտբոլիստով Բրուունի՝ 60-րդ րոպեին ստացած հեռացման պատճառով, Դեբրիցը տուգանայինից հիանալի հարվածով կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Սակայն հանդիպման վերջնական արդյունքը վճռեց Լուանյը, որը վերջին րոպեներին հաղթական գոլ պարգևեց «Ատլետիկոյին»։

Առաջին տասնհինգ րոպեներն անցան զգուշավոր պայքարում, սակայն 17-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը․ Լորեն Լեալը անկյունայինից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը։ Հինգ րոպե անց Գիոն կարող էր մեծացնել առավելությունը, բայց Ֆրոմսի ֆանտաստիկ սեյվը թույլ չտվեց դա։ «Արքայական ակումբը» մոտ էր հանդիպումը մինչեւ ընդմիջումհավասարեցնելուն․ Տոլետիի մատուցած անկյունայինը Լ. Գալյարդոն դժվարությամբ հանեց դարպասային գծից։

«Ռեալ Մադրիդը» մնաց 10 ֆուտբոլիստով

Մադրիդիստները երկրորդ կեսը սկսեցին հաշվի հավասարությունը վերականգնելու նպատակով։ Եվա Նավարրոն շատ մոտ էր դրան 50-րդ րոպեին, սակայն դարպասապահը գնդակը բռնեց։ Պաու Կեսադայի սաները խաղում ցուցադրում էին իրենց լավագույն պահերը, սակայն քիչ անց Բրուունը երկրորդ դեղին քարտ ստացավ Լորեն Լեալի նկատմամբ խախտման համար (60’)։

Այնուամենայնիվ, «Ռեալ Մադրիդը» շարունակեց փնտրել գոլը։ Եվ ջանքերը արդյունք տվեցին․ Դեբրիցը տուգանայինի ժամանակ հեռահար տարածությունից գնդակն ուղարկեց դարպասի վերևի անկյունը՝ հաշիվը դարձնելով հաշիվը 1-1։ «Արքայական ակումբը» շարունակեց փնտրե հաղթական գոլը։ Լոլա Գալյարդոն հետ մղեց Ռեդոնդոյի վտանգավոր հարվածը։

Այնուամենայնիվ, այսքան բաց խաղում 83-րդ րոպեին Լուանյի գոլը թույլ չտվեց, որ մադրիդիստները միավոր վաստակեն «Ալկալա դե Էնարեսում»։

2 - Ատլետիկո․ Լ. Գալյարդո, Մեդինա, Լորեն Լեալ, Սիլվիա Լյորիս, Ալեքսիա, Բյոե Ռիսա (Ջուլյա, 82’), Գաբի Գ., Ֆիամմա (Անա Վիտորիա, 82’), Գիո (Ջենսսեն, 73’), Մ. Պորտալես (Ամայուր, 73’) և Լուանյ։

1 - Ռեալ Մադրիդ․ Ֆրոմս, Սիլվիա Կրիստոբալ (Շեյ, 45’), Լաքրար, Մ. Մենդես, Հոլմգարդ (Դեբրից, 72’), Տոլետի (Բեննիսոն, 64’), Աանգելդալ, Վիր (Եվա Նավարրո, 45’), Աթենեա (Ռեդոնդո, 72’), Լինդա Կ. և Բրուուն։

Գոլեր․

1-0 (17-րդ ր.)․ Լորեն Լեալ

1-1 (73-րդ ր.)․ Դեբրից

2-1 (83-րդ ր.)․ Լուանյ



Ամենակարդացված