Հոդվածներ

Տրանսֆերային նորություններ՝ The Athletic–ից
09.04.2024
1446 0

Տրանսֆերային նորություններ՝ The Athletic–ից

Չնայած Դևիսին թիմ հրավիրելու որոշմանը, Կառլո Անչելոտին ցանկանում է, որ Մենդին երկարաձգի պայմանագիրը։ Ակումբում վստահում են 28–ամյա պաշտպանի որակներին, սակայն վստահ չեն, որ նոր պայմանագիր կառաջարկվի։

Մոդրիչին մոտ կանգնած աղբյուրները վստահ են, որ 38–ամյա ֆուտբոլիստը թիմում այլևս մեծ դեր չի ունենալու և այս ամառ հեռանալու է «Ռեալից»։

Նաչոն լրջորեն դիտարկում է «Ռեալից» հեռանալու տարբերակը։ 34–ամյա պաշտպանը տարբերակներ է դիտարկում՝ այդ թվում Սաուդյան Արաբիան։

«Ռեալը» չի գնի Արիսաբալագայի տրանսֆերային իրավունքը։ 29–ամյա դարպասապահը մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։


Ամենակարդացված