Հոդվածներ

Պաու Տորեսը հայտնվել է«Ռեալի» դիտակետում
19.02.2021
1452 0

«Ռեալը» շարունակում է փնտրտուքները պաշտպանության գիծը ուժեղացնելու համար, և Goal-ի փոխանցմամբ, Պաու Տորեսը կարող է հիանալի տարբերակ լինել նրանց համար։

Տորեսը առանցքային ֆուտբոլիստ է «Վիլյառեալի» կազմում, և նշվում է, որ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 65 մլն եվրո։ 

Նրա տրանսֆերային արժեքը բարձրացել է մեկ աստիճանով՝ 50 մլն եվրոյից դառնալով 60, և դա կապված է ազգային հավաքականում նորամուտի հետ։

«Ռեալը» ակտիվորեն հետևում է Տորեսին, քանի որ թիմից կարող են հեռանալ Սերխիո Ռամոսը և Ռաֆայել Վարանը։  

«Ռեալի» դիտակետում են նաև «Բրագայի» պաշտպան Դևիդ Կարմոն և «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված