Հոդվածներ

Վասկեսը այժմ առանցքային ֆուտբոլիստ է «Ռեալի» համար
19.02.2021
1530 0

Մրցաշրջանի ամենակարևոր հատվածում Դանի Կարվախալի վնասվաքը հնարավորություն տվեց Լուկաս Վասկեսին՝ դառնալ առանցքային ֆուտբոլիստ «Ռեալի» համար։ 

Նույնիսկ եթե Ալվարո Օդրիոսոլան բավարար մարզավիճակ հավաքի, Զիդանի համար թիվ մեկ տարբերակը աջ պաշտպանի դիրքում կմնա Լուկաս Վասկեսը։ 

«Ռեալը» հիմա, ավելի քան երբևէ, զգում է Լուկաս Վասկեսի կարիքը, իսկ ֆուտբոլիստը արդեն մեկ անգամ մերժել է թիմի՝ նոր պայմանագրի շուրջ կատարած առաջարկը։ Նա վստահելի է պաշտպանությունում և լավ է միանում հարձակմանը։ Այս մրցաշրջանում Վասկեսը դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 

Զիդանը միշտ էլ վստահել է Վասկեսին՝ օգտագործելով նրան խաղադաշտի տարբեր հատվածներում։ 

Մինչ վնասվածք ստանալը, Վասկեսը մասնակցել էր 20 անընդմեջ հանդիպման, ինչը փաստում է նրա կարևորութունը Զիդանի համար։ 

Նրա աշխատասիրությունն ու ձգտումը երբեք կասկածներ չի առաջացրել, իսկ Զիդանը այդ ամենին մեծ կարևորություն է տալիս։ Բացի դա, Լուկասը կարևոր ֆուտբոլիստ է հանդերձարանում։ Նա արդեն երկար ժամանակ է հանդես է գալիս «Ռեալում» և կարող է առաջատար լինել երիտասարդ ֆուտբոլիստների շարքում։ 

Վասկեսը արդեն 6-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» հիմնական կազմում, և այժմ նա առանցքային ֆուտբոլիստ է «Արքայական» ակումբի համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված