Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Օվիեդո» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
25.08.2025
217 0

Լա լիգայի երկրորդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով առավելության հասավ «Օվիեդոյի» նկատմամբ։

1․ «Ռեալ Մադրիդն» առաջին հաղթանակը տոնեց Լա լիգայում՝ «Օվիեդոյի» դեմ վերջին 5 արտագնա խաղերում (3 ոչ–ոքի և 1 պարտություն):

2․ «Ռեալ Մադրիդը» 21–րդ դարում 4–րդ անգամ կարողացավ դարպասը չոր պահել Պրիմերայի առաջին երկու տուրում և 15/16 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ։

3․ Մաստանտուոնոն 2005 թվականից ի վեր «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (18 տարեկան և 10 օրական), որը Լա լիգայում ընդգրկվել է «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում։

4․Կիլիան Մբապեն 47 գոլ է խփել բոլոր մրցաշարերում՝ սկսած նախորդ մրցաշրջանից․ ռեկորդ՝ Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։ Երկրորդ տեղում Քեյնն է՝ 45։

5․ Կիլիան Մբապեն 1982 թվականից ի վեր «Ռեալ Մադրիդի» առաջին ֆուտբոլիստն է, որը Պրիմերայի նոր խաղարկությւոնում խփել է թիմի առաջին 3 գոլերը։

6․ Կիլիան Մբապեն խփեց կարիերայի 380–րդ գոլը։

7․ Վինիսիուս Ժունիորը նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր առաջին անգամ աչքի ընկավ Պրիմերայի արտագնա խաղում։

8․ Վինիսիուս Ժունիորը նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդի» կազմում գոլ խփեց՝ մտնելով փոխարինման (այն ժամանակ գրավել էր «Էսպանյոլի» դարպասը):


Ամենակարդացված