Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է ասել իր նախկին մարզիչ Կառլո Անչելոտիի վերաբերյալ։
«Ես իմ ուղին «Ռեալում» սկսեցի Անչելոտիի հետ և ավարտեցի նույնպես նրա հետ։ Դա ինձ աներևակայելի երջանիկ է դարձնում։
Անչելոտիի հետ աշխատելն իսկապես հրաշալի փորձ էր. նա մեզ տալիս էր ազատություն և չէր ասում, թե ինչ պետք է անենք, որովհետև վստահում էր մեր որակին ու ինտուիցիային»,- գերմանացու խոսքը փոխանցում է AS-ը։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը ներկայում աշխատում է Բրազիլիայի հավաքականում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն