Հոդվածներ

Մաստանտուոնո․ «Իրականացավ իմ երազանքը»
14.08.2025
235 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և թիմի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն, պայմանագրի ստորագրումից հետո, հանդես են եկել ելույթի խոսքով։

Ֆլորենտինո Պերես․ «Ես ցանկանում եմ շնորհավորել Մաստանտուոնոյին՝ իր ծննդյան օրը երազանքն իրականացնելու համար։ Ֆրանկոն միշտ երազել է այսօրվա մասին, նա միայն «Ռեալ Մադրիդ» է ցանկացել տեղափոխվել։ Նա մինչև ողնուծուծը մադրիդիստ է»։

Մաստանտուոնո․ «Այսօր իրականացավ իմ երազանքը։ Սա ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբն է, ես երջանիկ եմ։ Ես իմ ամբողջ կյանքում կհիշեմ այս հրաշալի օրը։ Խոստանում եմ, որ կանեմ ամեն հնարավորը՝ այս մարզաշապիկով օգուտ բերելու համար։

Երախտապարտ եմ Պերեսին և գլխավոր սկաուտ Խալաֆաթին։ Շնորհակալություն վստահության համար։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև ամբողջ ընտանիքիս՝ տատիկիս, պապիկիս, եղբայրներիս և քույրերիս։ Առանց նրանց դա անհնար կլիներ»։


Ամենակարդացված