Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանոն «Ռեալի» 2 ֆուտբոլիստի տեսնում է «Միլանում»
08.07.2021
1847 0

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ում կանխատեսումները հիմնականում իրականություն են դառնում, գրառում է կատարել «Ռեալի» խաղացողներ Իսկոյի և Ալվարո Օդրիոսոլայի ապագայի վերաբերյալ:

«Իսկոն ու Օդրիոսոլան, ամենայն հավանականությամբ, կհեռանան «Ռեալից»: «Միլանին» փլեյմեյքեր է պետք, և իսպանացու տեղափոխությունը շատ հավանական է թվում, սակայն ամեն ինչ կախված է «սերուցքայինների» պահանջներից:  

Օդրիոսոլայի տրանսֆերում նույնպես ֆավոիրտը «Միլանն» է, սակայն բավականին մեծ հավակնություններ ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ ոչ այքան հաջող մրցաշրջան անցկացրեց Դիեգո Դալոտը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված