«Ռեալում» օգտագործում են արհեստական բանականությունը, որպեսզի նվազեցնեն վնասվածքների հաճախականությունը։
Այս ամռանը «Սերուցքայինները» սկսել են համագործակցել ThermoHuman-ի հիմնադիրներ Խավիեր Արնայիսի և Իսմայիլ Ֆերնանդեսի հետ։ Նրանք պատասխանատու են այն համակարգի համար, որը պետք է օգնի կճրատել վնասվածքները։
Համակարգը գործելու է հետևյալ կերպ. Ֆուտբոլիստները անցնելու են հատուկ տեսախցիկի տակով, որը ֆիքսելու է նրանց մարմնի տարբեր մասերի ջերմաստիճանները։ Դրա արդյունքում ստացված բազում տեղեկությունները հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրելու ֆուտբոլիստների մարմնի կարգավիճակը և ավելի ճշգրիտ քայլեր ձեռնարկելու։
ThermoHuman ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և մինչ այս համագործակցել այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Բայերը», «Ասթոն Վիլան» և «Նիցան»։
Los Merengues, Realmadrid.am