Հոդվածներ

«Ռեալը» նոր տրանսֆեր է իրականացրել
01.04.2022
3968 0

«Շախտյորի» պաշտպան Վինիսիուս Տոբիասը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»՝ հաղորդում է «հանքափորների» պաշտոնական կայքը։

Տոբիասը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մադրիդյան ակումբում հանդես կգա վարձավճարով։

Ըստ պայմանագրի՝ «Ռեալը» հունիսին ամբողջական տրանսֆերը 18 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորություն ունի։

18-ամյա կիսապաշտպանը «Շախտյոր» էր տեղափոխվել 2022 թվականի հունվարին՝ «Ինտերնացիոնալից»՝ 6 մլն եվրոյի դիմաց։

Transfermarkt-ը 3 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։


Ամենակարդացված