Հոդվածներ

Հայտնի է, թե ինչ հանգամանքներում է 9 համարը բաժին հասել Էնդրիկին
11.08.2025
343 0

Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկա մրցաշրջանում Էնդրիկը կկրի 9 համարի մարզաշապիկը։ 

19-ամյա ֆուտբոլիստը փոխեց իր խաղահամարը այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեն հրաժարվեց 9 համարից։ Ֆրանսիացին Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո վերցրեց 10 համարը։ Մինչ այդ Էնդրիկը «Ռեալում» կրում էր 16 համարի մարզաշապիկը։

21-ամյա Գոնսալո Գարսիան, ով օրերս նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ մինչ 2030 թվականը, հանդես կգա 16 համարի ներքո։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Էնդրիկը կարող է այս ամռանը հեռանալ թիմից։ Այդ պարագայում 9 համարը բաժին կհասներ Գոնսալոյին, սակայն բրազիլացու վնասվածքները պատճառ դարձան նրան, որ գալիք մրցաշրջանը ևս նա կանցկացնի «Արքայական» ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված