• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • As. «Արսենալը» չի պատրաստվում բաց թողնել Սալիբային նույնիսկ 100+ մլն եվրոյի դիմաց

Հոդվածներ

As. «Արսենալը» չի պատրաստվում բաց թողնել Սալիբային նույնիսկ 100+ մլն եվրոյի դիմաց
27.07.2025
515 0

Լոնդոնի «Արսենալը» չի պատրաստվում բաժանվել Վիլիամ Սալիբայից։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբում շատ բարձր են գնահատել ՉԼ-ի նախորդ խաղարկության 1/4 եզրափակչում Սալիբայի ցուցադրած խաղը։ Նույնիսկ նրա գործած սխալը, որը արդյունքում հանգեցրեց Վինիսիուսի գոլին, չի ազդել լավ տպավորության վրա։ 

Սակայն լոնդոնյան ակումբը ցանկություն չունի հրաժարվել իր ֆուտբոլիստից ցանկացած գումարի դիմաց։ Նույնիսկ 100+ մլն եվրո կազմող առաջարկները կմերժվեն։ 

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Սալիբան մասնակցել է 35 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված