Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ 20-ամյա կենտրոնական պաշտպան, ակումբի սան Չեմա Անդրեսը տեղափոխվել է Գերմանիայի «Շտուտգարտ»։
Իսպանացին կնքել է հնգամյա պայմանագիր։ Ինչպես տեղեկացնում է Transfermarkt պորտալը, գործարքի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո։
«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում նրան կատարված աշխատանքի, նվիրվածության և ջանքերի համար «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածում, մաղթում ամենայն բարիք իրեն ու իր ընտանիքին այս նոր փուլում», — նշված է «Արքայական ակումբի» հայտարարության մեջ։
Անդրեսը «Ռեալի» համակարգում է եղել 2018 թվականից՝ տեղափոխվելով «Լևանտեից», երբ նա 13 տարեկան էր։ Կիսապաշտպանը անցել է ակադեմիայի բոլոր փուլերով, իսկ անցած մրցաշրջանում հանդես է եկել երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում»։ 2025 թվականի հունվարին նա խաղացել է հիմնական թիմի կազմում՝ մասնակցելով երեք հանդիպման՝ Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում։
Fanat, Realmadrid.am