• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազարի և Անչելոտիի հարաբերությունը փչացել են. Նրանք գրեթե չեն խոսում միմյանց հետ

Հոդվածներ

Ազարի և Անչելոտիի հարաբերությունը փչացել են. Նրանք գրեթե չեն խոսում միմյանց հետ
15.02.2023
1426 0

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, Էդեն Ազարի և Կարլո Անչելոտիի հարաբերությունները ավելի են վատացել։  Նրանք գրեթե չեն խոսում միմյանց հետ։ 

Դեկտեմբերի վերջին իտալացի մասնագետը հայտարարել էր, որ Ազարը լինելու է այն ֆուտբոլիստներից մեկը, ով մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ է խաղաժամանակ ստանալու։ Այդ պահից ի վեր բելգիացին երկու թեթև վնասվածք է ստացել և մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման, այն էլ Իսպանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերոնիո» ակումբի հետ։  Վերջին անգամ Լա Լիգայում նա խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։ 

Նշվում է, որ «Ռեալի» մարզչական անձնակազմը հայտնել է The Athletic-ին, որ նորմալ է, երբ ֆուտբոլիստը հիասթափվում է քիչ խաղաժամանակ ստանալու համար։ Չնայած այս ամենին, Ազարը իրեն պրոֆեսիոնալորեն է դրսևորում և որևէ խնդիր չի առաջացնում ակումբի ներսում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված