• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիոյի գործով տուժածներից մեկը հրաժարվել է նրա դեմ մեղադրանքից

Հոդվածներ

Ասենսիոյի գործով տուժածներից մեկը հրաժարվել է նրա դեմ մեղադրանքից
11.09.2025
597 0

Ռաուլ Ասենսիոյի գործով տուժածներից մեկը հրաժարվել է նրա դեմ մեղադրանքից։

Հիշեցնենք, որ «Ռեալի» պաշտպանին մեղադրում են երկու աղջիկների անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ՝ կամավոր սեռական հարաբերության համատեքստում։ Նրան սպառնում է մինչև 2.5 տարվա ազատազրկում։

Բացի այդ, գործին ներգրավված «Կաստիլյայի» երեք նախկին խաղացողներին առաջադրվել է նաև մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանք, քանի որ տուժածներից մեկը եղել է անչափահաս։

18-ամյա աղջիկը, որը նախկինում ցուցմունք էր տվել Ասենսիոյի դեմ, այժմ հրաժարվել է մեղադրանքից։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով COPE-ին, նա ընդունել է ֆուտբոլիստի ներողությունը և ներում շնորհել։

«Ես ընդունում եմ նրա ներողությունը կամավոր և անկեղծորեն՝ առանց որևէ պայմանների։ Չեմ ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատժի»,– ասված է տուժողի նամակում։

Միևնույն ժամանակ, նրա մեղադրանքները Անդրես Գարսիայի, Ֆերան Ռուիսի և Խուան Ռոդրիգեսի դեմ շարունակում են մնալ ուժի մեջ։

Ավելին՝ Ասենսիոյի նկատմամբ երկրորդ մեղադրանքը՝ ներկայացված 16-ամյա անչափահաս տուժողի կողմից, դեռևս չի հանվել։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված