Հոդվածներ

Չուամենիի բուժզննման արդյունքները
09.05.2024
2401 0

Այսօրվա բուժզննումից հետո Չուամենիի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի սրթեսային կոտրվածք, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

The Athletic. «Ռեալում» վատատեսական են տրամադրված Չուամենիի՝ ՉԼ–ի եզրափակիչին մասնակցելու հարցում։ «Սերուցքայինները» դրա հավանականությունը գնահատում են 20 տոկոս։

Cope. Հնարավոր է, որ Չուամենին չմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

El Chiringuito. Չուամենին կարող է բաց թողնել «Բորուսիայի» դեմ կայանալիք եզրափակիչը, սակայն նա պատրաստ կլինի Եվրո–2024–ին։

 L'Équipe․ Չուամենին 3–ից 4 շաբաթով շարքից դուրս է մնացել։ Կիսապաշտպանը երկար ժամանակ ցավեր ուներ, սակայն Անչելոտին ցանկանում է, որ նա խաղադաշտում լինի անգամ, եթե պատրաստ էր ընդամենը 50 տոկոսով։


Ամենակարդացված