• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պինտուսի մեթոդը ֆուտբոլիստներին դուր չի գալիս, սակայն նրանք պրոֆեսիոնալներ են (տեսանյութ)

Հոդվածներ

Պինտուսի մեթոդը ֆուտբոլիստներին դուր չի գալիս, սակայն նրանք պրոֆեսիոնալներ են (տեսանյութ)
14.03.2024
2015 0

Մադրիդի «Ռեալի» ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսը խոսել է իր՝ թթվածնային դիմակներով մարզումային մեթոդից:

«Ֆուտբոլիստներից շատերին դուր չի գալիս այդ մարզումները, սակայն նրանք պրոֆեսիոնալներ են ու առանց դժգոհելու կատարում են պահանջվածը, որի համար շնորհակալ եմ: Մրցաշրջանի այս հատվածում շատ կարևոր է հստակ տեղեկություն ստանալ խաղացողի ֆիզիկական վիճակի մասին»,- Պինտուսի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Լա լիգայի միանձնյա առաջատարն է, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Fanat, Reamadrid.am


Ամենակարդացված