Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ապաքինվել է աջ կոճի վնասվածքից և կարող է հայտնվել մեկնարկային կազմում Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։
Ավելի վաղ Մբապեն կոճի վնասվածքի պատճառով բաց էր թողել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը Իսլանդիայի դեմ (2:2)՝ վաղաժամ լքելով Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։
«Մբապեն պատրաստ է խաղալ, նրա կոճը նորմալ է, — ասել է Ալոնսոն։ Նա կարող է հայտնվել մեկնարկային կազմում «Խետաֆեի» դեմ խաղում»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակը՝ խփելով 9 գնդակ, ինչպես նաև առաջատար է Չեմպիոնների լիգայում՝ 5 գոլով։
«Խետաֆե»–«Ռեալ» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 19-ին՝ 23:00-ին։
Fanat, Realmadrid.am