Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեքենաներ են ստացել BMW-ի կողմից
18.10.2025
150 0

«Ռեալի» ֆուտբոլիստները հովանավորչական նվերներ են ստացել BMW-ի կողմից։

Ըստ պայմանագրի, գերմանական ավտոարտադրողը տարեկան մեկ անգամ «Ռեալի» ֆուտբոլիստներին և մարզիչներին մեքենաներ է նվիրում։ Այս տարի մեքենաները եղել են կամ էլեկտրական կամ հիբրիդային։ 

Ամենահայտնի մոդելը եղել է BMW i7-ը, որի արժեքը կազմում է 135 000 եվրո։ Այն ընտրել են Կիլիան Մբապեն, Վինիսիուսը, Արդա Գյուլերը, Էդեր Միլիտաոն, Դանի Կարվախալը, Անտոնիո Ռյուդիգերը, Ալվարո Կարերասը, Էնդրիկն ու Ռաուլ Ասենսիոն։ Այն ընտրել է նաև թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Երկրորդ ամենահայտնի մոդելը եղել է BMW XM-ը, որի արժեքը կարող է հասնել մինչ 200 000 եվրո։ Այս մոդելից ընտրել են Կուրտուան, Բելինգեմը, Ռոդրիգոն, Հաուսենը, Բրահիմ Դիասն ու Ֆերլան Մենդին։

Իսկ մինչև 100 000 եվրո արժեք ունեցող մեքենաներ են ընտրել Մաստանտուոնոն, Արնոլդը, Գոնսալո Գարսիան, Անդրեյ Լունինը և Կամավինգան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված