Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - «Ալ Հիլյալ». նախախաղային փաստեր, վիճակագրություն
11.02.2023
1634 0

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» կմրցի Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ալ Հիլյալի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

1. «Ալ Հիլյալը» ֆուտբոլային ակումբ է Սաուդյան Արաբիայի Էր-Ռիյադից, որը հիմնադրվել է 1957 թվականի հոկտեմբերի 16-ին:

2. Իր ամբողջ պատմության ընթացքում «Ալ Հիլյալը» նվաճել է Սաուդյան Արաբիայի 18 տիտղոս, Սաուդյան Արաբիայի 13 գավաթ, Սաուդյան ֆուտբոլի ֆեդերացիայի 7 գավաթ, Սաուդյան Արաբիայի արքայի անվան 9 գավաթ, 3 Սաուդյան Արաբիայի սուպերգավաթ, 1 Սաուդյան Արաբիայի հիմնադիրների գավաթ, 4 Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի չեմպիոնների լիգայի գավաթ, 2 Ասիայի գավաթակիրների գավաթ, և 2 Ասիայի սուպերգավաթ:

3. «Ալ Հիլյալը» IFFHS վարկածով Ասիայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլային ակումբն է:

4. «Ալ Հիլյալի» գլխավոր մարզիչը Ռամոն Դիասն է, որը մեծամասամբ գլխավորել է Հարավային Ամերիկայի և Մերձավոր Արևելքի թիմեր:

5. ԱԱԱ-ում մասնակցության իրավունք սաուդյան թիմը ստացել է 2021 թվականին Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելուց հետո:

6. Սաուդյան Արաբիայի ընթացիկ մրցաշրջանում «Ալ Հիլյալը» չորրորդն է և 15 խաղից հետո ունի 32 միավոր, 9 հաղթանակ, 5 ոչ-ոքի ու 1 պարտություն: Առաջատար «Ալ Նասրից» հետ է 5 միավոր:

7. «Ալ Հիլյալի» լավագույն ռմբարկուն 2022/23 մրցաշրջանում Իգալոն է՝ 33 տարեկան, կենտրոնական հարձակվողմ 9 գոլ:

8. «Ռեալ Մադրիդն» ու «Ալ Հիլյալը» երբեք չեն մրցել միմյանց դեմ:

9. Սաուդյան թիմի ընդհանուր տրանսֆերային արժեքը 39,69 միլիոն եվրո է, մադրիդցիներինը՝ 849 միլիոն եվրո:

10. Transfermarkt-ի վարկածքով «Ռեալի» ամենաթանկ ֆուտբոլիստը Վինիսիուսն է՝ 120 միլիոն եվրո, իսկ «Ալ Հիլյալից»՝ Միշելը 8,5 միլիոն եվրո:


Ամենակարդացված