Դանի Սեբալյոսը կարող է հեռանալ «Ռեալից»։
As-ի փոխանցմամբ, կիսապաշտպանը դիտարկումը ակումբային գրանցումը փոխելու տարբերակներ, սակայն նաև դեմ չէ մնալ թիմում։
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը», սակայն անդալուզյան ակումբում կարծիքները նրա շուրջ կիսվում են, քանի որ վերջինս 2023-ին հրաժարվեց միանալ «Բետիսին»։
Բայց գլխավոր խնդիրը ֆինանսական է։ «Բետիսը» կարծում է, որ Սեբալյոսի տրանսֆերի արժեքը ոչ ավելին է, քան 5-10 մլն եվրոն, իսկ «Ռեալը» ցանկանում է ստանալ 20 մլն եվրո։ Միևնույն ժամանակ Դանիի ներկայիս աշխատավարձը (4 մլն եվրո) բավական մեծ գումար է Լա Լիգայի մի շարք թիմերի համար։
Հնարավոր է վարձակալության տարբերակը՝ մանավանդ, եթե «Ռեալը» աշխատավարձի որոշ չափն իր վրա վերցնի, սակայն այս տարբերակը երկու թիմերի համար էլ նախընտրելի չէ։
Առայժմ պաշտոնական որևէ առաջարկ «Բետիսի» կողմից չի եղել, սակայն ակումբը հետաքրքրվածություն է ցուցաբերել։
Los Merengues, Realmadrid.am