«Ռեալի» սան Խակոբո Ռամոն կարիերան կշարունակի «Կոմոյի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշել է, որ իտալական ակումբը համաձայնության է հասել 20-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքները 2,5 մլն եվրոյ գումարած բոնուսների դիմաց ձեռք բերելու համար։
Եթե «Կոմոն» հետագայում վաճառի նրա տրանսֆերային իրավունքները, ապա «Ռեալը» կստանա գումարի կեսը։ Բացի այդ , «Սերուցքայինները» 3 տարի ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունք կունենան։
2024/25 մրցաշրջանում Խակոբոն «Ռեալի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am