Հոդվածներ

Բելինգեմը բարեհաջող վիրահատվել է
17.07.2025
291 0

Անգլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հաջողությամբ ենթարկվել է ուսի վիրահատության, հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անգլիացին վիրահատությունից հետո բաց կթողնի առնվազն երեք ամիս։

«Բելինգհեմը հաջողությամբ ենթարկվել է վիրահատության՝ կապված ուսի խախտման կրկնվող վնասվածքի հետ։ Ներկայումս ֆուտբոլիստը անցնում է վերականգնողական փուլ մարզումներին վերադառնալուց առաջ», – ասված է հայտարարության մեջ։

22-ամյա Բելինգհեմը ուսի վնասվածք էր ստացել 2023 թվականի նոյեմբերին և այդ պահից ի վեր պարբերաբար ցավեր էր ունենում։ Նա նաև ստիպված էր ձախ ուսին կրել հատուկ ամրացնող կապ:

Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 31 խաղի, խփել է 9 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված