Հոդվածներ

«Ռեալը» Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբն է
29.05.2021
1611 0

The European Elite-ի վարկածով, Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբ։ 

«Արքայական» ակումբի ընդհանուր արժեքը գնահատվել է 2.909 մլն եվրո։ Այդպիսով «Ռեալը» գերազանցել է  «Բարսելոնային» (2.869 մլն եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդին» (2.661 մլն եվրո)։

KPMG-ն հաստատել է, որ ակումբների արժեքը նվազել է պայմանավորված կորոնավիրուսային համաճարագով։ Վերջին մեկ տարում նվազման տեմպը կազմել է 15%:

Նշվում է, որ «Ռեալի» նման դիրքը պայմանավորված է վերջին տարիներին թիմի գրանցած հաջողություններով և հավելյալ եկամուտներով։ 

Բացի այդ, նշվում է նաև, որ ակումբը ավելի մեծ եկամուտներ կստանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգումից հետո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված