Հոդվածներ

Կլատենբուրգը՝ Բենզեմայի չեղարկված գոլի մասին
30.05.2022
7781 0

Հայտնի մրցավար Մարկ Կլատենբուրգն իր կարծիքն է ՉԼ-ի եզրափակիչում Կարիմ Բենզեմայի չեղարկված գոլի վերաբերյալ:

«Ռեալն» զգում է, որ արդարությունը վերականգնվեց: Այդ դրվագում պարզ երևաց, որ գնդակը Կարիմի մոտ հայտնվեց Ֆաբինյոյի ծնկին հպվելուց հետո: Մրցավարները պետք է պարզեին՝ բրազիլացու շարժումը կանխամտածված էր, թե պատահական: Քանի որ Ֆաբինյոն ձգվեց դեպի գնդակը, ապա դա չէր կարող պատահականություն դիտարկվել, և խաղից դուրս վիճակ չկար: «Լիվերպուլի» բախտը բերեց»,- Կլատենբուրգի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ էր տոնել Վինիսիուսի՝ 59-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված