Ֆրան Գարսիան կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում։
Calciomercato-ի տեղեկություններով, «Ռեալի» ձախ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Իտալական ակումբում նրան դիտարկում են որպես Տեո Էրնանդեսին փոխարինող, ով տեղափոխվեց «ԱԼ-Հիլալ»։
Նշվում է, որ «Սերուցքայինները» չեն շտապում բաժանվել Գարսիայից՝ հաշվի առնելով Մենդիի վնասվածքը, սակայն ֆուտբոլիստը դեմ չէ նման տեղափոխությանը։ Սպասվում է, որ առաջիկայում թիմերը կսկսեն բանակությունները։ «Ռեալը» Գարսիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Ֆրանը Լա Լիգայում մասնակցել է 31 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am