Հոդվածներ

Հայտնի է «Շերիֆ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավարը
22.11.2021
2252 0

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Շերիֆի» ու «Ռեալի» միջև կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Շիմոն Մարցինյակը։ Խաղը կկայանա Երևանի ժամանակով նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Լեհ մասնագետը 5-րդ անգամ է սպասարկելու «Ռեալի» մասնակցությամբ խաղ, որից 4-ը՝ Չեմպիոնների լիգայում։ Առաջին անգամ Մարցինյակը «սերուցքայինների» մասնակցությամբ խաղ սպասարկել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում կայացած «Ռոմայի» դեմ պատասխան խաղում։

Երկրորդ անգամ «Ռեալի» ու լեհ մասնագետի ուղին խաչվել է ՉԼ-ի 2016/17 մրցաշրջանի խմբային փուլում, ինչպես նաև Մարցինյակը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում դատել է «Ռեալ» - «Տոտենհեմ» խաղը (1-1) 2017/18 մրցաշրջանում։

Մարցինյակը նաև սպասարկում էր 2018 թվականին կայացած Եվրոպայի սուպերգավաթի խաղը, երբ «Ատլետիկոն» 4-2 հաշվով հաղթեց «Ռեալին»։


Ամենակարդացված