Տիբո Կուրտուան «Յուվենթուսի» դեմ կայացած խաղից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի հասցեին։
«Նա այս մրցաշարում արդեն կարող էր մի քանի գոլային փոխանցում կատարած լինել։ Մարզումների ժամանակ նրա հարվածները աներևակայելի են։ Նրա անկյունայիններն ու տուգանայինները այլ մակարդակի վրա են։ Կարծում եմ, որ ես նախկինում չեմ տեսել որևէ այլ ֆուտբոլիստի, հարվածի և օդային փոխանցումների նման տեխնիկայով։
Դարպասապահի համար նա երբեմն մղձավանջ է։ Նա ստիպում է քեզ միշտ զգոն լինել և ամբողջովին ներդնել ուժերը, որպեսզի կարողանաս հետ մղել գնդակը։ Նա մեզ ավելի ուժեղ է դարձնում». հայտարարել է բելգիացի դարպասապահը։
Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» դեմ խաղում Տրենտի կատարած գոլային փոխանցումը հաղթական էր «Ռեալի» համար։
Los Merengues, Realmadrid.am