• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո. «Յուրաքանչյուր վատ արդյունք քննադատություն է առաջացնում»

Հոդվածներ

Ալոնսո. «Յուրաքանչյուր վատ արդյունք քննադատություն է առաջացնում»
24.11.2025
87 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է վերջին շրջանում թիմի վատ ելույթների մասին։ 

«Գոհ չենք, քանի որ հստակ գիտենք, որ միշտ ցանկանում ենք հաղթել։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և մենք պետք է սկսենք մտածել հաջորդ խաղի մասին՝ վերլուծելով այն, ինչ արել ենք մինչ այդ։ Թիմը երբեք ի հանձնվել։ Մենք շարունակում ենք պայքարել ու գիտենք, որ յուրաքանչյուր խաղ տարբեր է։ Իհարկե, արդյունքը կարող էր ավելի լավը լինել։ Մենք դա հասկանում ենք, բայց ուղղությունը պարզ է, մարտական ոգին տեղում է և պետք է ճիշտ արձագանքել դժվարություններին։

Սա «Ռեալն» է, ու յուրաքանչյուր վատ արդյունք քննադատություն է առաջացնում, որի հետ մենք պետք է համակերպվենք։ Մենք ցանկանում ենք կատարելագործվել։ Թիմը երբեք չի հանձնվել». նշել է Ալոնսոն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա լիգայի վերջին երկու տուրերում չի կարողացել հաղթանակի հասնել՝ ոչ ոքի գրանցելով «Ռայո Վալեկանոյի» և «Էլչեի» դեմ խաղերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված