Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Էլչե» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
24.11.2025
132 0

Իսպանիայի առաջնության 13–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին»։ Արձանագրվեց ոչ–ոքի՝ 2։2 հաշիվը։

«Ռեալ Մադրիդը» չի հաղթում 3 խաղ անընդմեջ (2 ոչ–ոքի և 1 պարտություն):

Լա լիգայի պատմության մեջ առաջին անգամ «Ռեալի» դարպասը գրավեցին «Կաստիլյայի» երկու նախկին ֆուտբոլիստ (Ֆեբաս և Ա․ Ռոդրիգես):

Տրենտը 25 անգամ կորցրել է գնդակն «Էլչեի» դեմ խաղում՝ «Ռեալի» ռեկորդը ապրիլից ի վեր (33 անգամ Վինիսիուսը՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում):

2006 թվականի փետրվարից ի վեր «Ռեալի» կազմում խաղում էին երկու անգլիացի՝ Տրենտն ու Բելինգեմը։ Գրեթե 20 տարի առաջ հանդիպումն առաջին րոպեներից սկսեցին Վուդգեյթն ու Բեքհեմը։

Հաուսենն առաջին գոլը խփեց «Ռեալ Մադրիդի» կազմում։

Կուրտուան առաջին անգամ ավագի թևկապը կրեցի «Ռեալ Մադրիդի» կազմում՝ պաշտոնական խաղերում։ Այդ խաղը 305–րդն էր բելգիացու համար՝ մադրիդյան թիմի կազմում։


Ամենակարդացված