Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Զալցբուրգ» խաղից հետո
27.06.2025
291 0

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Զալցբուրգի» հետ և հաղթեց 3։0 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» ԱԱԱ–ում չի պարտվում 18 հանդիպում անընդմեջ (15 հաղթանակ և 3 ոչ–ոքի): «Սերուցքայինների» 15 հաղթանակից 12–ը՝ ներառյալ վերջին 7–ը, 2+ գոլով հաղթանակներ են եղել։

«Ռեալ Մադրիդը»  ԱԱԱ–ի նոր ձևաչափում դուրս եկավ մրցաշարի փլեյ–օֆֆ փուլ։

«Ռեալ Մադրիդն» առաջին խոշոր հաշվով հաղթանակը տոնեց Ալոնսոյի գլխավորությամբ։

Վինիսիուս Ժունիորը այս մրցաշրջանում «գոլ + գոլային փոխանցում» ձևաչափում վաստակել է 38 միավոր (22 գոլ և 16 ասիստ 55 խաղում): Բրազիլացին Լա լիգայում 5–րդն է այս ցուցանիշով։

Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Մադրիդի» կազմում 106–րդ գոլը խփեց պաշտոնական խաղերում և այս ցուցանիշով հավասարվեց Բեյլին։


Ամենակարդացված