• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանական մամուլը գաղտնազերծել է Կուրտուայի և Անչելոտիի խոսակցությունը

Հոդվածներ

Իսպանական մամուլը գաղտնազերծել է Կուրտուայի և Անչելոտիի խոսակցությունը
17.03.2024
2763 0

Մադրիդի «Ռեալի» աստղային դարպասապահ Տիբո Կուրտուան վճռականորեն տրամադրված է առաջիկայում վերադառնալ։

Բելգիացին համապատասխան հայտարարությունն արել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ զրույցի ընթացքում։

Կուրտուան կարծում է, որ նա կարող է խաղալ արդեն հիմա և պատրաստ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք մրցավեճերին (ապրիլի 9 և 17): 

«Մարզիչ, ես հիմա ավելի լավ եմ, քան երբևէ», և կարող եմ մասնակցել «Սիթիի» դեմ խաղերին»,– Defensa Central–ի հաղորդմամբ՝ ասել է նա Անչելոտիին։

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս «Ռեալի» հիմնական դարպասապահն Անդրեյ Լունինն է։ Կուրտուան խաչաձև կապանների պատռվածքի պատճառով 2023 թվականի օգոստոսի 10–ից պաշտոնական հանդիպման չի մասնակցել։


Ամենակարդացված