• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը բացատրել է, թե ինչու Իսկոյին չի ընդգրկել «Խետաֆեի» հետ հանդիպման մեկնարկային կազմում

Հոդվածներ

Զիդանը բացատրել է, թե ինչու Իսկոյին չի ընդգրկել «Խետաֆեի» հետ հանդիպման մեկնարկային կազմում
10.02.2021
2163 0

Զինեդին Զիդանը նշել է «Խետաֆեի» դեմ խաղի մեկնարկային կազմում Իսկոյին չընդգրկելու պատճառը:

Ֆրանսիացու խոսքերը փոխանցում են Marca-ն և AS-ը:

«Իսկոն չէր կարող ամբողջական հանդիպում անցկացնել, քանի որ ընդամենը 1 մարզման էր մասնակցել: 15 րոպեն բավական էր նրա համար. ահա և վերջ: Երկար ժամանակ չունեինք նոր խաղային սխեմային հարմարվելու համար: Մենդին հիանալի տեսք ուներ ձախ կենտրոնականի դիրքում, ինչի արդյունքում Մարսելոն ազատություն էր ստանում ամբողջ ձախ թևի երկայնքով»:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը հաղթանակ էր տոնել 2:0 հաշվով:

 Fanat, Realamdrid.am


Ամենակարդացված