Հոդվածներ

Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել Մբապեի ապագայի վերաբերյալ
12.01.2022
2321 0

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռիվալդոն խոսել է Կիլիան Մբապեի ապագայի մասին:

«Եթե նրան հաջողվի ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա նույնիսկ հեռանալու դեպքում երկրպագուները միշտ երախտապարտ կլինեն: Կարծում եմ՝ միայն այսպիսի սցենարի պարագայում պետք է հայտարարի «Ռեալ» տեղափոխության մասին:

Ցանկացած ֆուտբոլիստ ձգտում է խաղալ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Ռեալն» է: Երևում է՝ արդեն կանխորոշված է, որ Կիլիանը դառնալու է «սերուցքային»»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է Betfair-ը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված