Հոդվածներ

Պաշտոնական. Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ
31.10.2023
2458 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այն կգործի մինչև 2027 թվականը:

«Պատմություն, որը դեռ պետք է գրվի»,- ասվում է «Ռեալի» X-ի (Twitter) միկրոբլոգում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը նոր պայմանագրով ավելի բարձր աշխատավարձ կստանա:

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից»՝ 2018 թվականին՝ 35 միլիոն եվրոյի դիմաց:

Բրազիլացու նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt-ի համաձայն՝ Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված