• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Մրցաշրջանի երկրորդ հատվածում կտեսնենք բոլորովին այլ Բենզեմայի»

Հոդվածներ

Անչելոտի. «Մրցաշրջանի երկրորդ հատվածում կտեսնենք բոլորովին այլ Բենզեմայի»
31.12.2022
2436 0

Լա լիգայի 15-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ 2-0 հաշվով տարած արտագնա հաղթանակից հետո գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահություն է հայտնել, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում թիմի ավագ Կարիմ Բենզեման բոլորովին այլ խաղ կցուցադրի:

«Խաղից առաջ տեսել էի, որ նա համապատասխան մարզավիճակում է: Կարիմը մոտվացված է և հավատում է իր ուժերին: Կարծում եմ՝ մրցաշրջանի երկրորդ հատվածում մենք կտեսնենք բոլորովին այլ Բենզեմայի»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ոսկե գնդակի» դափնեկիրը դուբլ էր ձևակերպել:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված