Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» հետ և հաղթեց 2։0 հաշվով։
Գոլով աչքի ընկան բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն (22') և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Արքայական ակումբը» 15 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 5 հաղթանակ 5–ից և հաջորդ տուրում կհյուրընկալվի «Լևանտեին» (23.09.2025, 23:30):