• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռաուլ. «Բելինգեմը կարող է դառնալ «Ռեալի» լեգենդ. Նա ունակ է պատմություն կերտել»

Հոդվածներ

Ռաուլ. «Բելինգեմը կարող է դառնալ «Ռեալի» լեգենդ. Նա ունակ է պատմություն կերտել»
22.04.2024
1042 0

«Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը իր կարծիքն է հայտնել Ջուդ Բելինգեմի ելույթների մասին։

«Բելինգեմը «Ռեալի» այն ֆուտբոլիստն է, որն ինձ ամենից շատն է զարմացրել։ Նա շատ հասուն է, կարծես, այստեղ է անցկացրել իր ողջ կյանքը։ Այս ամենը միանգամից նկատել են ակումբի բոլոր աշխատակիցները։ Նա ֆուտբոլիստ է, ով զրուցում և ընդհանուր լեզու է գտնում մարդկանց հետ։ Նա կդառնա ակումբի լեգենդներից մեկը։ 

Կարծում եմ, որ սխալ է նրան ու Զիդանին միմյանց հետ համեմատելը։ Զիդանը լեգենդ է, իսկ Ջուդն ունակ է պատմություն կերտել։ Իմ կարծիքով նրանք տարբեր են». նշել է Ռաուլը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված