Հոդվածներ

ԱԱԱ 5 ամենաշատ վաստակող ֆուտբոլիստները
15.06.2025
399 0

Աշխարհի ակումբային առաջնությունը մոտենում է, և մեզ սպասվում է մեծ ներկայացում՝ համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի մրցաշարին։

Forbes-ը ներկայացրել է ԱԱԱ-ին մասնակցող այն 5 ֆուտբոլիստներին, որոնք ամենաշատն են վաստակում:

1. Լիոնել Մեսի — 124 մլն եվրո

Արգենտինացին շարունակում է գերիշխել ֆինանսապես։ Adidas-ի, Lay’s-ի, Mastercard-ի հետ պայմանագրերը և «Ինտեր Մայամիում» աշխատավարձն ու բոնուսները «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրին դարձնում են ամենաշատ վաստակող ֆուտբոլիստը: Նրա պայմանագիրը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերին:

2. Կիլիան Մբապե — 83 մլն եվրո

«Ռեալ Մադրիդ» տեղափոխություն, 42 գոլ մեկ մրցաշրջանում, ՉԼ-ի  1/4-ից դուրս մնալ, պարտություն Լա Լիգայում… ֆրանսիացու ձախողումները փոխհատուցվում են կոմերցիոն հսկայական հաջողություններով։

3. Էրլինգ Հալանդ — 57 մլն եվրո

Առաջին մրցաշրջանն առանց ԱՊԼ լավագույն ռմբարկուի տիտղոսի, բայց «Մանչեսթեր Սիթիի» հետ ռեկորդային՝ 9-ամյա պայմանագիրը վկայում է ակումբի վստահության մասին։ Nike, Clear և Beats by Dre համագործակցությունները միլիոններ են բերում ռմբարկուին։

4. Վինիսիուս Ժունիոր — 50 մլն եվրո

FIFA-ի տարվա լավագույն խաղացողը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ 20+ գոլ գրանցեց։ Չնայած Netflix-յան սերիալի թույլ արձագանքին՝ նրա ազդեցությունը շարունակում է աճել։ Գովազդում է Gatorade, Pepsi և Դուբայի տուրիզմը։

5. Հարի Քեյն — 36 մլն եվրո

«Բավարիա» տեղափոխությունը զարմացրեց շատերին, բայց անգլիացին վերջապես նվաճեց տիտղոս և հասավ նոր մակարդակի՝ թե՛ խաղադաշտում, թե՛ ֆինանսապես։ Գովազդում է Skechers։ Այժմ նրա նպատակն է նվաճել Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված