Հոդվածներ

AS. Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը
09.06.2025
249 0

«Ռեալը» և Վինիսիուսը կերկարաձգեն պայմանագիրը մինչև 2030 թվականը ԱԱԱ-ի ավարտից հետո: Բրազիլացին կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

AS-ի տեղեկություններով՝ «Ռեալը» նախատեսել էր խաղացողի հետ կնքել նոր պայմանագիր հունիսի սկզբին, սակայն գործընթացը հետաձգվել է մինչև Աշխարհի  ակումբային աշխարհի առաջնության ավարտը․ ներկայումս ակումբը կենտրոնացած է այլ թեմաների վրա։

Նշվում է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում բրազիլացին, ընդհանուր առմամբ, կվաստակի 100 միլիոն եվրո։ Առաջին մրցաշրջանում նրա աշխատավարձը կկազմի 20 միլիոն եվրոյից պակաս, սակայն հաջորդ տարիներին այն աստիճանաբար կաճի։ Վինիսիուսը կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ գերազանցելով Կիլիան Մբապեին, որը տարեկան վաստակում է 15 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am