Հոդվածներ

Հայտնի է՝ երբ «Ռեալը» կհայտարարի տրանսֆերի մասին
07.06.2025
432 0

Մադրիդի «Ռեալն» ավարտել է գործարքը և արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի մասին։ Այս մասին տեղեկացնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում։

Աղբյուրի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմելու է 45 միլիոն եվրո, որն «Արքայական ակումբը» կվճարի երեք մասով։ Խաղացողի և մադրիդյան գրանդի միջև պայմանագիրն արդեն ամբողջությամբ համաձայնեցված է և նախատեսված է մինչև 2031 թվականը։

Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում է 2019 թվականից, իսկ հիմնական թիմի կազմում սկսել է հանդես գալ 2024 թվականի սկզբից։ Այդ ընթացքում նա անցկացրել է 61 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը բուենոսայրեսյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am