ՈՒԵՖԱ-ն չի մեկնաբանում այն տեղեկությունը, թե Մադրիդի «Ռեալը» մտադիր է պահանջել ավելի քան 4 միլիարդ եվրոյի փոխհատուցում՝ կապված այն ենթադրյալ վնասների հետ, որոնք, ըստ ակումբի, հասցվել են նրան Սուպերլիգայի ստեղծման առաջարկների արգելափակման հետևանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՈԻԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
«Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունենք»,- նշել են ՈԻԵՖԱ-ից։
Ավելի վաղ այս մասին հաղորդել էր Financial Times (FT) թերթը։ Փաստաթղթերի համաձայն, որոնք պատրաստել են «Ռեալի» կողմից ներգրավված փորձագետները, ակումբը կրել է 4,5-ից մինչև 4,7 միլիարդ եվրոյի վնաս, ներառյալ խաղերից, հեռարձակումներից և առևտրային գործունեությունից չստացված եկամուտները։
Fanat, Realmadrid.am
Հայերեն