Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Դանիել Կարվախալը չի բացառում, որ կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ի ակումբներից մեկում։
«Այո, հավանաբար ես արդեն նշել եմ հարցազրույցներից մեկում, որ այն օրը, երբ ես այլևս չեմ լինի այստեղ՝ «Ռեալում», կամ երբ մենք միասին որոշենք չշարունակել համագործակցությունը, կցանկանայի փորձել ուժերս մեկ այլ առաջնությունում՝ Եվրոպայից դուրս, և ՄԼՍ-ը այդ տարբերակներից մեկն է», – ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
Կարվախալը Մադրիդի թիմի հիմնական կազմում է հանդես գալիս 2013 թվականից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am