• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ Դիասը ցանկանում է վերադառնալ «Ռեալ» ու պայքարել հիմնական կազմում տեղի համար

Հոդվածներ

Բրահիմ Դիասը ցանկանում է վերադառնալ «Ռեալ» ու պայքարել հիմնական կազմում տեղի համար
26.03.2021
1961 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասը, ով վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Միլանի» կազմում, հայտնել է, որ ցանկություն ունի վերադառնալ «Արքայական» ակումբ, սակայն միայն այն դեպքում, եթե հիմնական կազմում տեղ ստանա։

Ֆուտբոլիստը «Ռեալու» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է ընդամենը 21 հանդիպման։ 

Ներկա պահին նա բավական լավ մարզավիճակում է, և «Միլանի» կազմում ցուցադրած իր խաղով բավական լավ տպավորություն է թողնում։

Diario AS-ի փոխանցմամբ, նա պատրաստ է վերադառնալ «Արքայական» ակումբ, սակայն պետք է վստահ լինի, որ իրեն հնարավորություն կտան պայքարել հիմնական կազմում տեղի համար։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում նա մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 

Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը հարցում էր իրականացրել երկրպագուների շրջանում, թե որ ֆուտբոլիստին կցանկանան կրկին տեսնել «Ռեալում»։ Երկրպագուների մեծամասնությունը, որը կազմել էր 36%, ընտրել էին հենց Դիասին։ 

Լուկաս Վասկեսը շատ մոտ է «Ռեալից» հեռանալուն, և կարծես թե ակումբում մտադիր են ևս մեկ հնարավորություն տալ Բրահիմ Դիասին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված