Ռաուլ Գոնսալես Բլանկոն հրաժեշտ տվեց «Ռեալին» և լքեց ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Իսպանացի մասնագետը հուզիչ հրաժեշտի խոսք է հրապարակել․
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի և բոլոր նրանց, ովքեր «Ռեալի» մի մասն են։ Նրանցից ստացել եմ աջակցություն և սեր, ինչն օգնեց ինձ կատարել ֆուտբոլում ամենաարժեքավոր դերերից մեկը՝ կիսվել իմ փորձով ու գիտելիքներով երիտասարդ սերունդների հետ և հետևել, թե ինչպես են նրանք զարգանում որպես խաղացողներ և անհատներ»,- մարզչի խոսքը փոխանցում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին հեռացել է, քանի որ նրան չեն առաջարկել տեղ առաջին թիմի մարզչական շտաբում։ Նրա հնարավոր ապագա աշխատավայրերից են նաև «Շալկեն», «Լիդսը» և «Վիլյառեալը»։
Հիշեցնենք, որ «Ռեալի» լեգենդը «Կաստիլյան» գլխավորեց 6 տարի:
Fanat, Realmadrid.am