• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո. «Ունեմ Մբապեին ու Վինիսիուսին միասին օգտագործելու գաղափարներ»

Հոդվածներ

Ալոնսո. «Ունեմ Մբապեին ու Վինիսիուսին միասին օգտագործելու գաղափարներ»
27.05.2025
703 0

«Ռեալի» նորանշանակ մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Մբապեի և Վինիսիուսի դերերի մասին։ 

«Օրհնություն է թիմում ունենալ նման մակարդակի ֆուտբոլիստներ։ Խոսքս վերաբերում է ոչ միայն Կիլիանին ու Վինիին, այլ բոլորին։ Բայց այդ երկուսը անկասկած այն ֆուտբոլիստներն են, ովքեր տարբերություն են ստեղծում, և մենք պետք է նրանցից քաղենք առավելագույնը։ Եթե նրանք օգտագործեն իրենց ողջ ներուժը, ապա թիմը ավելի շատ կհաղթի, իսկ դա այն է, ինչ բոլորս ցանկանում ենք։ 

Ես գաղափարներ ունեմ, թե ինչպես օգտագործեմ նրանց միասին, բայց նախքան նրանց հետ հանդիպումը դեռ ժամանակ կա։ Ես այդ ժամանակը կօգտագործեմ այդ գաղափարների մշակման վրա, որպեսզի վստահ լինեմ, որ ֆուտբոլիստները դա կընդունեն։

Նման շփումներն ու բացատրությունները անհրաժեշտ են լավ արդյունք ստանալու համար։ Նրանք թոփ մակարդակի ֆուտբոլիստներ են». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված