Հոդվածներ

Լուկաս Վասկեսն իր 400-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
25.05.2025
390 0

«Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած հանդիպումը 400-րդն էր Լուկաս Վասկեսի համար Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։

33-ամյա իսպանացին «Արքայական» ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականին։ Այդ պահից ի վեր նա թիմիի կազմում նվաճել է 23 տիտղոս և դարձել 38 գոլի հեղինակ։

Այդ 400 հանդիպումներից 277-ը Վասկեսն անցկացրել է Լա Լիգայում, 77-ը՝ ՉԼ-ում, 27-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 8-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում,  7-ը՝ ԱԱԱ-ում և 4-ը՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում։

Նշվում է, որ աշխարհի ակումբային առաջնությունի ավարտից հետո Վասկեսը հրաժեշտ կտա «Ռեալին»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված