Հոդվածներ

«Ռեալը» Վինիսիուսին փոխարինող չի փնտրի
28.08.2023
2113 0

«Ռեալը» չի պատրաստվում տրանսֆերային շուկա մտնել նոր հարձակվողի փնտրտուքներով։

Այսօր հայտնի դարձավ, որ Վինիսիուսը վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ առնվազն 6 շաբաթ, սակայն  COPE-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» մտադիր չեն նրան փոխարինող փնտրել։

Կարլո Անչելոտին գտնում է, որ ներկայիս ռեսուրսներով հնարավոր է լրացնել բրազիլացու բացակայությունը։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված